ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իմ ճոխ այ­գում մր­գա­քաղ է»

«Իմ ճոխ այ­գում մր­գա­քաղ է»
18.09.2020 | 01:29

Բևե­ռա­խույզ, ճա­նա­պար­հորդ, դի­վա­նա­գետ, գիտ­նա­կան, աշ­խար­հագ­րա­գետ, ազ­գագ­րա­գետ, կեն­սա­բան, բազ­մա­թիվ գր­քե­րի հե­ղի­նակ, մեր ժո­ղովր­դի մեծ բա­րե­կամ Ֆրի­տյոֆ Նան­սե­նին, ում, հա­վա­նա­բար, կա­րե­լի է հա­մա­րել 20-րդ դա­րի ա­ռա­ջին ի­րա­վա­պաշտ­պա­նը, ըստ ար­ժան­վույն է ներ­կա­յաց­նում իմ նախ­կին հա­մա­քա­ղա­քա­ցի ՖԵ­ԼԻՔՍ ԲԱԽ­ՉԻ­ՆՅԱ­ՆԸ: Նա հիմ­նել է Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Ֆ. Նան­սե­նի հիմ­նադ­րամ և նրան նվիր­ված ինք­նա­տիպ թան­գա­րան:

Բախ­չի­նյա­նը ծն­վել է 1950 թ. սեպ­տեմ­բե­րի 22-ին, Ա­լա­վեր­դի քա­ղա­քում՝ կոշ­կա­կա­րի ըն­տա­նի­քում: Ա­վար­տե­լով Բագ­րա­տա­շե­նի թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, Էջ­միած­նի ա­կում­բագ­րա­դա­րա­նա­յին տեխ­նի­կու­մը և Վա­նա­ձո­րի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը՝ 1978-81 թթ. Վիլ­նյու­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի լիտ­վա­կան գրա­կա­նու­թյան ամ­բիո­նում ու­սում­նա­սի­րել է հայ-լիտ­վա­կան գրա­կան-մշա­կու­թա­յին կա­պե­րը:

Ֆե­լիքս Բախ­չի­նյանն աշ­խա­տել է «Լո­ռի» շր­ջա­նա­յին և «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» հան­րա­պե­տա­կան թեր­թե­րի խմ­բագ­րու­թյուն­նե­րում, ե­ղել է Ա­լա­վեր­դու քաղ­խոր­հր­դի գործ­կո­մի մշա­կույ­թի բաժ­նի վա­րիչ, Թու­մա­նյա­նի շր­ջա­նի գրա­դա­րան­նե­րի կենտ­րո­նա­կան հա­մա­կար­գի տնօ­րեն, Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, գրող­նե­րի միու­թյան վար­չու­թյան քար­տու­ղար, Լո­ռու մարզ­պե­տի խոր­հր­դա­կան, հիմ­նադ­րել է «Հա­յոս-Քարթ­լոս» հայ-վրա­ցա­կան գրա­կան ան­կախ հան­դե­սը:

ԲՀԻ ՕՀՀՄ «Արևելք-Արևելք» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում 1998 թ. մար­տին մաս­նակ­ցել է Սանկտ-Պե­տեր­բուր­գում կազ­մա­կերպ­ված Բալ­թյան լե­զու­նե­րի մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վին և հան­դես ե­կել «Հաաս­տա­նը Է­դուար­դաս Մե­ժե­լայ­տի­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում» զե­կուց­մամբ, իսկ 2000 թ. ԲՀԻ ՕՀՀՄ-ի, Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան և «Գա­րուն» հան­դե­սի խմ­բագ­րա­կան խոր­հր­դի ո­րոշ­մամբ ար­ժա­նա­ցել է «Հա­մաս­տե­ղու­թյուն» ծրագ­րի լա­վա­գույն թարգ­ման­չի վկա­յագ­րին:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան և «Ճշ­մա­րիտ­նե­րը հա­յե­րի հա­մար» մի­ջազ­գա­յին կո­մի­տեն հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան դա­տա­պարտ­ման և մար­դա­սի­րա­կան սկզ­բունք­նե­րի հաս­տատ­ման ուղ­ղու­թյամբ ծա­վա­լած գի­տա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար Ֆ. Բախ­չի­նյա­նին պարգևատ­րել են նոր­վե­գա­ցի նշա­նա­վոր գիտ­նա­կան և հու­մա­նիստ Ֆրի­տյոֆ Նան­սե­նի հու­շա­մե­դա­լով:

Հա­յաս­տա­նի և Մոսկ­վա­յի գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ, Վրաս­տա­նի հա­սա­րա­կա­կան գի­տու­թյուն­նե­րի և Կով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րի ա­կա­դե­միա­նե­րի ա­կա­դե­մի­կոս Ֆե­լիքս Բախ­չի­նյա­նը բազ­մա­թիվ մե­նագ­րու­թյուն­նե­րի և թարգ­մա­նա­կան գր­քե­րի հե­ղի­նակ է, կազ­մել և հրա­տա­րա­կել է Է­դուար­դաս Մե­ժե­լայ­տի­սի հայ­կա­կան թե­մա­նե­րով «Այս­տեղ Հա­յաս­տանն է», «Հայ­կա­կան ֆե­նո­մե­նը», «Իմ կրկ­նա­կի Ա­րա­րա­տը», «Ճա­կա­տագ­րի թաս», «Իմ Հա­յաս­տա­նը», Վա­լեն­տին Օս­կոց­կու «Ղա­րա­բա­ղյան օ­րա­գիր», Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի, Շառլ Ազ­նա­վու­րի, Զա­րեհ Խրա­խու­նու, Ռո­պէր Հա­տե­ճյա­նի, Զահ­րա­տի, Հրա­չյա Մաթևո­սյա­նի գր­քե­րը՝ հա­յե­րեն, ռու­սե­րեն և վրա­ցե­րեն: Բո­լո­րո­վին վեր­ջերս Ֆե­լիքս Բախ­չի­նյա­նը պարգևատր­վել է ՈՒկ­րաի­նա­յի ազ­գա­յին գրող­նե­րի միու­թյան «Պատ­վո նշան» մե­դա­լով: Վեր­ջին տա­րի­նե­րին հենց նա է ա­մե­նա­շա­տը հի­շա­տակ­վում Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան մր­ցա­նա­կա­կիր­նե­րի, նաև «Գրա­կան թեր­թի» գրա­կա­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի և գրա­խո­սա­կան­նե­րի հե­ղի­նակ­նե­րի թվում։

…Երբ 1970-ա­կան­նե­րի վեր­ջե­րին նա տե­ղա­փոխ­վում էր Երևան, նրա շր­ջա­պա­տից ոչ մեկն այս­պի­սի հունձք, թերևս, չէր պատ­կե­րաց­նում: Այն ժա­մա­նակ ի­րա­րա­մերժ էին գնա­հա­տա­կան­նե­րը, ժա­մա­նա­կը, սա­կայն, իր սր­բագ­րում­ներն ա­րեց, ու Ֆե­լիքս Բախ­չի­նյա­նի կյան­քը դար­ձավ բաց­վող ու չփակ­վող գիրք-դա­սա­գիրք: Նա սի­րով խոս­տո­վա­նել է.

…Ան­բա­ժան է ՁԵր ծի­ծա­ղը,

Եվ լու­սա­վոր՝ իմ եր­կի­րը.

Իմ ճոխ այ­գում մր­գա­քաղ է

Ձերն է, ձերն է ողջ բեր­քը:

Մերն է, ա­յո, ողջ բեր­քը, քա­նի որ նա ին­քը մերն է հո­գով, էու­թյամբ, քա­նի որ նրա ջան­քե­րով է նաև մեզ ներ­կա­յա­նում լիտ­վա­կան ժո­ղո­վուր­դը՝ իր ան­զու­գա­կան Է­դուար­դաս Մե­ժե­լայ­տի­սով, ու մեր քա­ղա­քին ձոն­ված «Պղն­ձե դի­ման­կար» ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ։

Ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը սո­վո­րա­բար չեն ծե­րա­նում, ե­րի­տա­սար­դա­կան ա­վյու­նով է աշ­խա­տում և ստեղ­ծա­գոր­ծում նաև յո­թա­նա­սու­նա­մյա մեր հայ­րե­նա­կից Ֆե­լիքս Բախ­չի­նյա­նը:

«Հա­ճախ եմ մտա­ծում՝ ին­չու՞ մի հա­մեր­գում այս­պես հա­մե­րաշխ ու ներ­դաշ­նակ կա­րող են հն­չել Գու­նոն, Շու­բեր­տը, Կո­մի­տա­սը, Եկ­մա­լյա­նը, Բա­խը և ա­ռանց թարգ­ման­չի խո­սել մարդ­կանց սր­տե­րի հետ, բայց նրանց ծնող ժո­ղո­վուրդ­նե­րը հար­կադր­ված են ապ­րե­լու ան­ջր­պետ­ված, հա­ճախ բռ­նա­դա­տե­լով մե­կը մյու­սին»,- գրում է Ֆե­լիքս Բախ­չի­նյանն իր «Մաեստ­րոն» գր­քույ­կում:

Ին­չու՞: Բա­զում են այն ին­չու­նե­րը, որ ա­ռա­ջադ­րում է Ֆե­լիքս Բախ­չի­նյա­նը: ՈՒ­րեմն ա­պա­վի­նենք նրա խոս­քին ու սպա­սենք այ­սօր­վա հո­բե­լյա­րի մտ­քի և գր­չի նոր առ­կայ­ծում­նե­րին:

Վա­ղար­շակ ՂՈՐԽ­ՄԱ­ԶՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ